«Իմ գեղեցկուհու հետ». Բեն Ավետիսյանի ու կնոջ լուսանկարը

Դերասան Բեն Ավետիսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է կնոջ՝ դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ «Իմ գեղեցկուհու հետ»,- հրապարակումը մակագրել է Բենը։

Նշենք, որ Բենի ու Դիանայի հարսանիքը տեղի է ունեցել հունվարին։  Հրապարկված ուսանկարների մեկնաբանություններում Բենը գրել էր․ «Աստծո Օրհնությամբ դարձար իմ կինը»։ Դիանան էլ իր հերթին գրել էր․ «Աշխարհում ամենաուժեղ մոգությունը սերն է, հավատացեք նրան։ Միայն դա կարող է ստիպել մարդուն սարեր շրջել, երկնքից աստղեր իջեցնել»։