Իմքայլական 3 պատգամավորները հրաժարվեցին պատասխանել՝ Շուշին հայկական է, թե՝ ոչ

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ իմքայլական պատգամավորները հրաժարվեցին պատասխանել հարցին՝ արդյո՞ք իրենք նույնպես կասկածում են, որ Շուշին հայկական քաղաք է:

Հարցը հնչեց այն բանից հետո, երբ ճեպազրույցը վարողն ասաց, որ ժամանակը սպառվել է, ինչից էլ օգտվելով պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը, Նազելի Բաղդաարյանն ու Գևորգ Պապոյանը հեռացան:

Հարկ է նշել, որ նրանք հարցը լսեցին ու որևէ կերպ չարձագանքեցին լրագրողի խոսքերին, որ փաստորեն իրենց համար էլ է պատմությունը Խորհրդային Միությունից սկսվում: