Նիկոլ Փաշինյանն անկեղծացել է, թե ինչու չի պատասխանում Ալիևի վիրավորանքներին

Ավելին Այստեղ

Հունվարի 20-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Վարդանյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նրան ուղղեց հարց, որը հատկապես հետաքրքրում է Սփյուռքի հայերին:

Պատգամավորը ցանկացավ իմանալ, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի պատասխանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սսպառնալիքներին ու վիրավորանքներին, ինչու չի պատասխանում Ալիևին, ինչու չի հնչում ավելի հուժկու պատասխան անձամբ իր կողմից:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա մի ոսկե կանոն, երբ որևէ իրավիճակում տեղի է ունենում պատանդառություն ու որևէ տեղ ունես պատանդ, այդ պատանդ պահած կողմն ինչ-որ բան է արտահայտում, առաջին ռեակցիան հետևյալն է՝ այնպիսի վարքագիծ դրսևորել, որ հակառակ կողմում պահվող պատանդների անվտանգությունը կասկածի տակ չդրվի. «Այսօր մենք անձնական հարթության, անձնական հարց չենք քննարկում: Մենք այսօր խոսում ենք մեր գերիների վերադարձի մասին, սակայն նույնքան կարևոր է մինչև վերադարձը, նրանց անվտանգությունն ապահովելը՝ այնքանով, ինչքանով հնարավոր է ստեղծված պայմաններում»,-ասել է նա՝ հավելելով, որ քաղաքական ու դիվանագիտական հատվածներով անհրաժեշտ պատասխաններն անհրաժեշտ տեղում ու անհրաժեշտ ձևով հնչել են: