Ավինյանը կարևոր հայտարարություն արեց

Ավինյանը կարևոր հայտարարություն արեցՓոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի այն հարցին, թե քաղաքացիների անվտանգության հետ կապված ինչ երաշխիքներ կարող են տալ՝ Սյունիքից մինչև Տավուշ, ասաց՝ շատ է քննարկվել հայ և ադրբեջանական սահմանապահ զորքերի տեղակայման, անվտանգային այն հարցերը, որոնք առաջացել են փոփոխությունների հետ կապված:

«Այնտեղ ներկա են նաև ռուս սահմանապահ զորքերը, և մինչ օրս այդ ճանապարհահատվածով անցնող ավտոմեքենաների և առհասարակ տրանսպորտի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել: Սահմանապահ զորքերի տեղակայումը, կարելի է ասել, որոշ չափով ավարտվել է: Մենք անցնելու ենք հաջորդ փուլում արդեն բովանդակային բանակցությունների՝ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ: Այդ առումով նույնպես կառավարությունը շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ նախնական քննարկումներ է իրականացրել, և մեր դիրքորոշումները հստակեցվել են: Կարծում եմ՝ վերջանական լուծումներ ունենալու պարագայում, որը բավականին երկարատև պրոցես է լինելու, անվտանգային միջավայրը ևս մեկ անգամ կվերագնահատվի»,- ասաց փոխվարչապետը: