ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սաhմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար մինչև 2022թ. դեկտեմբերի 1-ը կտրամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն’ բնակարանի գնման վկայագրերի միջոցով, ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, հետևյալ առաջնահերթությամբ. ա) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրեր ունեցող մարզեր, բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր, գ) Երևան քաղաք: Սահմանվել է ՀՀ մարզերի հետևյալ հերթականությունը. Տավուշի մարզ,Վայոց Ձորի մարզ,Սյունիքի մարզ,Գեղարքունիքի մարզ,Արարատի մարզ,Շիրակի մարզ,Լոռու Մարզ,Արմավիրի մարզ,Արագածոտնի մարզ,Կոտայքի մարզ,Երևան քաղաք: Ելնելով սահմանված առաջնահերթությունից’ առաջարկվում է Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի, Լոռու, Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված և դեռևս բնակարանային գործերը չթարմացրած շահառուներին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. – զորացրման հրամանի լուսապատճենը, – շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճենները (բնօրինակների հետ), – ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակի հետ միասին), – անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ, – շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից, – տեղեկանք համատիրությունից համատեղ բնակվող անձանց վերաբերյալ, – տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից’ շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ, – աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում’ համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին: Խնդրում ենք կրել պաշտպանիչ դիմակներ: Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել առձեռն, կարող են ուղարկել դրանք փոստով, հետևյալ հասցեով’ ք. Երևան, Բաբայան փող. 4, ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հեռ. 010-28-74-41):
Լրահոս
Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար»....
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տեսնելով, որ Տավուշի մարզի մի մասը թշնամուն հանձնելու իր մտասևեռումն առնվազն հանրային տիրույթում լուրջ դիմադրության արժանացավ, Նիկոլ Փաշինյանը որոշեց «կրկին փորձել»:...
«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի հետ «Փաստի» հերթական զրույցի առիթը Freedom House կազմակերպության զեկույցն է, որտեղ Հայաստանին վերաբերող...
Կոռուպցիա կա, կոռուպցիա… և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա էր բերում, թե՝ «...արմատախի՜լ ենք արել, միանշանակ...
Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն չեն կատարել...
Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրվա իշխանությունները անընդհատ «կատարելագործում» են ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների գործիքակազմը՝ իրենց իսկ ռեկորդները պարբերաբար թարմացնելով: Իսկ այն, ինչ կատարվեց Սամվել...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը։ Ծրագրում ընդգրկված են տարբեր ժանրերի...
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստ, որի մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել: Կառավարության...
Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հասարակական տրանսպորտում «100 դրամանոցների խնդիրը» գրեթե միշտ արդիական է եղել, քանի որ ավտոբուսների արկղերը միայն այդ մետաղադրամն են ընդունում, իսկ ուղևորները...
G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության
Մեծ յոթնյակի (G7) երկրները Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու կոչ են արել և հայտարարել էսկալացիայի անթույլատրելիության մասին:
Այս մասին G7-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների...
Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է․ «Արցախցիների շրջանում իրականացված հարցումների համաձայն՝ հարցվածների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու Հայաստանի Հանրապետությունից, իսկ արտագաղթելու...