Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է դաշինքով մասնակցել արտահերթ ընտրություններին. դա աբսուրդ է. Մարուքյան

Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է դաշինքով մասնակցել արտահերթ ընտրություններին. մեր մամուլում ինչքան անտրամաբնական բան կա, ես տեսնում եմ: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իմաստը ո՞րն է Փաշինյանի դաշինքով ընտրություններին մասնակցելու, դա աբսուրդ է: Ովքեր այդպես են մտածում, քաղաքական իրողությունները չեն հասկանում: Ինչ վերաբերում է մեզ հետ կապված, չի կարող նման բան լինել»,-ասաց Մարուքյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ գործող իշխանությունը չի ցանկանում ցրել խորհրդարանը. «Բա որ չունեն մտահոգություն, ինչի՞ չեն ցրում խորհրդարանը, բա որ չունեն ինչի են մեզ ասում՝ հուշագիր ստորագրենք, որի մեջ գրված կլինի, որ որեւէ մեկը չի առաջադրվի: Շատ հանգիստ թող ցրեն խորհրդարանը: Ուզում են ընտրություն անել, թող ցրեն խորհրդարանը, սպասում եմ այդ ցրելու պահին»: