Բժիշկը հայտնել է արագ քնելու միջոցի մասին

Սեչենովի համալսարանի նյարդային հիվանդությունների և նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ Միխայիլ Պոլուեկտովը նշել է արագ քնելու միջոցի մասին: Նյութը վերցրել ենք gazeta.ru կայքից:

Բժշկի համաձայն՝ քնելուց չորս ժամ առաջ բարձր գլիկեմիկ ինդեքսով քաղցր սննդի օգտագործումը՝ հեշտությամբ մարսվող ածխաջրեր չպարունակող սննդի համեմատ, արագացնում է քնելու գործընթացը:

-Ուստի, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ քաղցրն, ամենայն հավանականությամբ, նպաստում է քնելուն՝ չնայած այլ առումներով այն այնքան էլ օգտակար չէ, — պարզաբանել է մասնագետը:

Պոլուեկտովը նաև նշել է, որ քնելուց երկու ժամ առաջ քաղցրի օգտագործումը նման ազդեցություն չի գործում: Բժիշկը շեշտել է, որ քնի որակի վրա քաղցր մթերքի ազդեցությունն ապացուցված չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

newsarm.live