Ալիևը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում նախագահի հատուկ ներկայացուցիչների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ» նշանակելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «ԱՀ Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցիչների մասին: Համաձայն հրամանագրի՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծվել են ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցչություններ», — ասել են մամուլի ծառայությունից: Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ ներկայացուցչությունները ղեկավարում են Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչները, որոնք նշանակվում և ազատվում են Ալիևի կողմից և ուղղակիորեն զեկուցում են իրեն: