Գամալեյի կենտրոնի փորձագետը գնահատել է կորոնավիրուսի մուտացիայի ռիսկերը

ԶԼՄ-ներում հաճախ հաղորդագրություններ են հայտնվում COVID-19 առաջացնող կորոնավիրուսի նոր տարատեսակների մասին, ինչը տպավորություն է ստեղծում, որ հիվանդության հարուցիչը յուրաքանչյուր մուտացիայի հետ ավելի վտանգավոր է դառնում: Ն. Ֆ. Գամալեյի անվան կենտրոնի վիրուսաբան Ալեքսանդր Բուտենկոն Радио Sputnik-ին տված հարցազրույցի ընթացքում բացատրել է՝ արդյոք դա այդպես է:

Բուտենկոն նշել է, որ անկասկած, SARS-CoV-2-ը զարգանում է, բայց չի կարելի ասել, որ այն յուրաքանչյուր մուտացիայի հետ ավելի վտանգավոր է դառնում:

-Էվոլյուցիոն գործընթացն անվերջ է: Նրա արդյունքում վիրուսների տարատեսակներ են առաջանում: Կան կենսունակներ, որոնք իրենց համար ինչ-որ տեղ են գտնում, ինչը հնարավորություն է տալիս վերարտադրվել և գոյատևել բնակչության շրջանում: Բայց կան նաև անկենսունակ վիրուսներ: Սա տեղի է ունենում բնական ընտրության արդյունքում: Վիրուսի այն տեսակները, որոնք չեն գտնում իրենց վայրը, անհետանում են բնությունից, — եզրափակել է Ալեքսանդր Բուտենկոն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

newsarm.live