Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում 6,2 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 78-ի, հաղորդում է Detik լրատվական պորտալը:

Ավելի վաղ հայտնել էին, որ զոհերի թիվը հասել է 56-ի։

Արևմտյան Սուլավեսի նահանգի ղեկավարությունը երկրաշարժից հետո արտակարգ դրություն է հայտարարել, որը նախատեսվում է դադարեցնել առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում:

Աղետի հետևանքները վերացնելու համար ավելի քան 284 հազար դոլար է հատկացվել նահանգային իշխանության կողմից, ինչպես նաև՝ վրաններ, ծածկողներ, դիմակներ ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներ: