Նավալնին Մոսկվա է ժամանել Բեռլինից

Բեռլինի Բրանդենբուրգ օդանավակայանից Մոսկվա է ժամանել ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնին: Այդ մասին թվիթերյան էջում գրել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

Ավելի վաղ «Դոժդ» հեռուստաալիքի թղթակիցը հաղորդել էր, որ Նավալնին գտնվում է ինքնաթիռում եւ զբաղեցրել է իր տեղը: Նրան ուղեկցում է նաեւ իր տիկինը՝ Յուլյան:

Ի պատասխան լրագրողի հարցին, որը գտնվում էր միեւնույն ինքնաթիռում, ընդդիմադիր բլոգերը հայտնել է, որ իր ինքնազգացողությունը լավ է եւ ուրախ է տուն վերադառնալու կապակցությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը ստացել է Գերմանիայից Ալեքսեյ Նավալնիի միջադեպի կապակցությամբ նյութեր, սակայն գերմանական կողմի պատասխանն «ինչպես միշտ հարցված դրույթների վերաբերյալ, ըստ էության, ոչինչ չէր պարունակում»,-հաղորդում է Վեստի.ռու-ն: