«Տոտենհեմը» պարտության մատնեց հետնապահին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան կոտդիվուարցի պաշտպան Սերժ Օրիեն, անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ու ֆրանսիացի կիսապաշտպան Տանգայ Ն’Դոմբելեն։

«Տոտենհեմը» 33 միավորով չորրորդ տեղում է, «Շեֆիլդ Յունայթեդը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 5 միավոր։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր