Օրական որքա՞ն շաքար կարելի է օգտագործել

Շաքարը, ճիշտ է, օրգանիզմը հարստացնում է կալորիաներով, սակայն նվազագույն սննդային արժեք ունի և կարող է տարատեսակ հիվանդությունների պատճառ դառնալ: Մարդկանց մեծամասնությունը չարաշահում է շաքարը, իսկ մյուս մասը փորձում է կառավարել դրա կիրառումը: Տվյալ հոդվածում նշված է՝ օրական որքան շաքար կարելի է օգտագործել՝ առանց առողջությանը վնասելու: Նյութը վերցրել ենք elle.ru կայքից:

Ճիշտ շաքար ընտրեք

Կարևոր է հասկանալ ավելացված և բնական շաքարի տարբերությունը: Խորհուրդ է տրվում ընտրություն կատարել ի օգուտ բնական շաքարի, մասնավորապես՝ բնական քաղցր մթերքների՝ մրգերի, մեղրի, օշարակների: Օրինակ՝ խուրմաները (финик) քաղցրությամբ չեն զիջում շոկոլադե կոնֆետներին, սակայն դրանք պարունակում են մեծ թվով միկրոտարրեր և մանրաթելեր: Ցանկալի է բացարձակապես հրաժարվել սպիտակ շաքարից՝ այն փոխարինելով գետնախնձորի կամ ագավայի օշարակով: Բացի այդ, խորհուրդ է տրվում սահմանափակել ավելացված շաքարով մթերքների օգտագործումը:

Օրական որքա՞ն շաքար կարելի է օգտագործել

Այս հարցին միանշանակ պատասխանելը դժվար է, քանի որ շաքարի օրական թույլատրված չափաբաժինը կախված է օրգանիզմի առանձնահատկություններից:

Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի տվյալների համաձայն՝ օրական թույլատրելի շաքարի առավելագույն քանակը հետևյալն է՝

Տղամարդիկ – օրական 150 կալորիա (37,5 գրամ կամ 9 թեյի գդալ),
Կանայք – օրական 100 կալորիա (25 գրամ կամ 6 թեյի գդալ):
Միևնույն ժամանակ, շատ փորձագետներ գտնում են, որ շաքարը չպետք է գերազանցի օրական օգտագործվող կալորիաների 10%-ը: Օրական 2000 կալորիա օգտագործող մարդուն կարելի է 50 գրամ կամ մոտ 12,5 թեյի գդալ շաքար:

Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ որքան քիչ շաքար օգտագործեք, այնքան ավելի լավ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

newsarm.live