Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ հունվարի 17-ի ցերեկը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը բոլոր շրջաններում, 20-ի ցերեկը և 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին՝ միայն լեռնային շրջաններում, իսկ 19-ից՝ բոլոր շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հունվարի 17-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից՝ ձյան տեսքով։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +5+7:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ 0 +3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ 0 +3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+7,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ 0 +3,

Լոռիում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +4+8,

Տավուշում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+10,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ 0+3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +5+8,

Արարատում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+9,

Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+9,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+9,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +14+18,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +10+14,

Արցախում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +14+18: