Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Ալիևի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:

«Պետությունների ղեկավարները քննարկել են Աղդամում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի հետագա աշխատանքը` նշելով, որ կենտրոնի գործունեությունը կծառայի երկարատև խաղաղություն պահպանելու գործին», – ասված է հաղորդագրության մեջ:

Ալիևը Էրդողանին տեղեկացրել է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրականացվող վերակառուցման աշխատանքների մասին ՝ «գոհունակություն հայտնելով այս գործընթացում թուրքական ընկերությունների ակտիվ մասնակցության համար»:

«Էրդողանը շեշտել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Ադրբեջանին: Ալիևը երախտագիտություն է հայտնել դրա համար»,- նշված է հաղորդագրության մեջ: