Բնակիչներն աղբամանում տարօրինակ ու սարսափելի զանգված նկատեցին ու ոստիկանություն կանչեցին. տեսեք, թե ինչ պարզվեց իրականում (Photo)

Նորվեգական Սկիոլդե քաղաքի բնակիչները ոստիկանություն ահազանգեցին այն բանից հետո, երբ քաղաքի աղբամաններից մեկում տարօրինակ զանգված հայտնաբերեցին։ Դեպքի վայր եկած ոստիկանները պարզեցին, որ դա ոչ այլ ինչ է, քան պիցցայի խմոր։ Աղմաբանի հարևանությամբ նոր պիցցերիա պետք է բացվեր, և սկզբի մեկ շաբաթն այնտեղ խոհարարների ուսուցում էին կազմակերպում։