Մոսկվայում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 20 թռիչք

Շաբաթ օրը Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել ավելի քան 20 թռիչք, գրում է Ռիա Նովոստին: Շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 11։54-ի տեղեկատվության համաձայն՝ եղանակային վատթար պայմանների պատճառով՝ «Վնուկովոյում» չեղարկվել է երեք չվերթ, երկուսը հետաձգվել են, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 11 չվերթ, «Շերեմետևոյում» չորս չվերթ է չեղարկվել, երեքը հետաձգվել են: