Հայաստանում 2018-ի «գունավոր հեղափոխության» իրական նպատակներն են եղել.Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Ապազգային իշխանության ձեւավորում։
Արցախյան խնդրի հակահայկական լուծում։
Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն։
Այս ամենի արդյունքում «իզմեր» չունեցող ,իսկ իրականում ապազգային «խունտան» քանդեց ազգային ինստիտուտները,հանձնեց Արցախը, իրականացնում է թուրքերի դարավոր երազանքը՝ Սյունիքով ճանապարհ տալով թուրքերին ե իր «մարիոնետների» կողմից լծվել հակառուսական քարոզչությանը՝ նպատակ ունենալով ազգային աղետի մեղավորությունը բարդել Ռուսաստանի վրա։Այն Ռուսաստանի,որի միջնորդությունն արհամարհելով ,«խունտայի» պարագլուխ հողատուն հրաժաժարվեց հոկտեմբերի19-20-ին Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկությունից։
Դա էր պատճառը,որ պատերազմի առաջին օրերին հողատուն հրաժարվում էր ռուս խաղաղապահների հարցի քննարկումից եւ նույնիսկ Թուրքիայի,այլ ոչ թե Ռուսաստանի հետ բանակցելու կոչեր հնչեցնում։
Իմ համոզմամբ,եթե նոյեմբերի 9 -ին չլիներ Ռուսաստանի կտրուկ միջամտությունը դադարարեցնելու պատերազմը,ապա «ծրագրի» համաձայն թուրքերին էր հանձնվելու նաեւ Արցախի մնացած հատվածը։
Հետեւաբար հասկանալի է դառնում ,թե ինչու Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տալիս հողատուին հրաժարական տալ։
Պատասխանը պարզ է.որպեսզի ավարտին հասցնեն իրենց պանթոուրքիստական ծրագրերը՝ Հայաստանը դարձնելով թուրքական վիլայեթ։
Հ.Գ. No pasaran