Գերմանիայում 10 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո

Գերմանիայում առնվազն 10 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով գերամանական աղբյուրին, նրանց մահվան շուրջ ստուգումներ են անում պատվաստանյութերի և դեղամիջոցների մշակման դաշնային ինստիտուտի փորձագետները:

Մասնագետները քիչ հավանական են համարում, որ պատվաստված անձանց մահվան պատճառը հենց պատվաստումն է: Նշվում է, որ ծանր հիվանդություն ունեցող մարդիկ մահացել են ներարկումից հետո 4 օրվա ընթացքում:

«Ելնելով այն տվյալներից, որն ունենք, հիվանդները մահացել են իրենց հիմնական հիվանդությունների պատճառով»,- ընդգծել են գերատեսչությունից: