90-ականների «Ford»-ի հազվագյուտ մոդելը վաճառքի է հանվել միլիոնավոր ռուբլիներով

1993 թվականի «Ford Escort Cosworth» մոդելի սեփականատերն ավտոմեքենան վաճառքի է հանել 9,2 միլիոն ռուբլով: Նյութը վերցրել ենք lenta.ru կայքից:

Սեփականատիրոջ առաջարկած արժեքը չորս անգամ գերազանցում է ավտոմեքենայի սկզբնական արժեքը. 28 տարի առաջ այն կազմել է 20,5 հազար ֆունտ ստեռլինգ (2 միլիոն ռուբլի):

Սեփականատերը 21,4 հազար կիլոմետր վազքով և ժամում մինչև 232 կմ արագություն ավելացնող ավտոմեքենան բնութագրում է որպես «ցուցահանդեսին համապատասխան մեքենա»:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

newsarm.live