Վեգանները՝ հանուն մոլորակի փրկության, զանգվածաբար իրենց զրկում են երեխաներ ունենալու հնարավորությունից

Երիտասարդ ավստրալացիները զանգվածաբար վազէկտոմիա են անում, քանի որ իբրև թե անհանգստանում են շրջակա միջավայրի մասին: Նյութը վերցրել ենք lenta.ru կայքից:

Բժիշկ Նիկ Դեմեդիուկը, ով կատարում է Ավստրալիայում վազէկտոմիայի բոլոր վիրահատությունների շուրջ 10%-ը, հայտարարել է, որ իր հիվանդների շրջանում մեծացել է 18-28 տարեկան տղամարդկանց թիվը: Նրանցից շատերը վեգաններ են, ովքեր մտահոգված են մոլորակի գերբնակեցման խնդրով:

Դեմեդիուկը նշել է, որ իր հիվանդները որոշում են հանուն մոլորակի փրկության ընդամենը մեկ երեխա ունենալ կամ իրենց զրկել երեխա ունենալու հնարավորությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

newsarm.live