Կլատենբուրգ․ Կլոպը փորձում է ազդել մրցավարների վրա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ

Անգլիայի Պրեմիեր լիգայի նախկին մրցավար Մարկ Կլատենբուրգը չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին մեղադրել է մրցավարների վրա ճնշման փորձի համար։

Կլոպն անցած տուրում «Սաութհեմփթոնից» կրած 0։1 հաշվով պարտությունից հետո հայտարարել էր, որ մանչեսթերյան թիմի օգտին ավելի հաճախ են նշանակում 11 մետրանոց հարված։

Առաջատար «Մանչեսթեր Յունայթեդն» (36 միավոր) ու երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլը» (33 միավոր) կհանդիպեն Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում։

«Կլոպը ինտելեկտուալ խաղ է վարում, որպեսզի ազդի առաջիկա հանդիպման մրցավար Փոլ Թիրնիի վրա։ Ալեքս Ֆերգյուսոնի ժամանակներից հետո առաջին անգամ եմ տեսնում այսպիսի աղաղակող փորձ՝ ազդելու մրցավարի վրա մեծ խաղից առաջ։

Անցած մրցաշրջանում Կլոպն այդպիսի հայտարարություններ չէր անում։ «Լիվերպուլը» հաղթում էր անընդմեջ։ Նա պարզապես չի սիրում պարտվել եւ հիմա նյարդայնանում է։

Բայց Կլոպը սխալվում է՝ կարծելով, թե «Մանչեսթեր Յունայթեդի» շուրջ կա ինչ-որ աուրա, որի շնորհիվ մրցավարները կողմնակալ են։ Այդպիսի բարեհաճ մոտեցում կար «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, երբ այնտեղ էր Ալեքս Ֆերգյուսոնը»,- Կլատենբուրգի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա