Այս դեպքերն առանձնապես տագնապ չեն առաջացնում. Մադսենը՝ Նորվեգիայում COVID-19-ի դեմ «Pfizer»-ով պատվաստվելուց հետո 23 անձանց մահվան մասին

Նորվեգիայում մահացել են 23 անձինք, ովքեր պատվաստվել էին ամերիկյան «Pfizer» ընկերության պատվաստանյութով և գերմանական «BioNTech» ստարտափով: Դեղամիջոցների նորվեգական գործակալության նշված հաղորդագրությունը ներկայացված է «РИА Новости»-ի կայքում:

Բոլոր մահացու ելքերը գրանցվել են թույլ իմունիտետ ունեցող 80 տարեկանից բարձր տարեցների մոտ:

-Այս դեպքերն առանձնապես տագնապ չեն առաջացնում: Միանգամայն ակնհայտ է, որ այդ պատվաստանյութը շատ փոքր ռիսկի գործոն ունի՝ մի փոքր բացառությամբ, երբ խոսքը վերաբերում է վատառողջ տարեց հիվանդներին, — նշել է գործակալության ներկայացուցիչ Ստեյնար Մադսենը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

newsarm.live