Մանրամասներ. Ով է եղել Արցախում մահացած զինվորը և ինչ հանգամանքներում է պատահել դեպքը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք , , հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Ամիրյանը հաղորդագրությունից հետո տեղկացրել է, թե ով է եղել զոհված զինվորը և ինչ հանգամանքներում է մահացել․

Հերթական գրառումն եմ կատարում, ցավով, մեծ ցավով հայտնում եմ Ձեզ, որ առավոտյան տեղեկացա, Արցախի ՊԲ Մարտունի 3 զորամասի սպայական անձնակազմի, բուժ. անձնակազմի ՀԱՆՑԱՎՈՐ, ԿՐԿՆՈՒՄ ԵՄ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ, ԼԿՏԻՈՒԹՅԱՆ ՀԱՍՆՈՂ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ մենք գրանցեցինք ՄԻ ՔԱՋԻ ՄԱՀ ևս, ԼՈՒՅՍ ՏՂԱՆ ծառայում էր մարտունի 3-ում։

ՔԱՋԸ ՀՀ ՄԱՐՏՈՒՆԻ ԳՅՈՒՂԻ ԳԵՂՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԷՐ։ ՏՂԱՆ 3օր բողոքել է շնչահեղձ լինելուց, դիմել է բուժակներին, արժանացել անտարբերության, այսօր վաղ առավոտյան նա անմահացավ . ևս մի զոհ առանց պատերազմի

Սա նաև մեր մեղքն է, իմ, քո, որ կարդում ես, որովհետև մտածում ես ՄԵՂՄ ԼԻՆԵՍ, այս մահը նաև մեր ԲՈԼՈՐԻ ՄԵՂՔՆ Է, ՆԱ ԷԼ ԵՐԿԱՐ ՍՊԱՍԵՑ ՈՒ ՉԴԻՄԱՑԱՎ, ԳԻՏԵՆՔ ՔԱՆԻՍՆ ԵՆ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ՄԵԶ????????????
ՀԱՄԱԽՄԲՎԵՔ, ՔԱՆԶԻ ՀԱՋՈՐԴ ՄՍՀԸ ԱՐԴԵՆ ՈՉ ԹԵ ԱՅՍ ՈՋԻԼՆԵՐԻ ԱՅԼ ԻՄ ՈՒ ՔՈ ՀՈԳՈՒՆ Է ԾԱՆՐԱՆԱԼՈՒ, ՔԱՆԶԻ ԱՐԴԵՆ ՄԵՆՔ ԵՆՔ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ։
ԱՍՏՎԱԾ ՀՈԳՈՒԴ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՏԱ ՏՂԱ ՋԱՆ

Նյութի աղբյուր՝ https://ipress.am/hy/page/ov-e-mahacac-zinvory-ev-inch-hangamanqnerum-e-mahacel