Կապիտոլիումի գրոհի ժամանակ Փելոսիի նոութբուքը փորփրած անձին գտել են մահացած

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը, ով Կապիտոլիումի գրոհի ժամանակ փորփրել էր ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի նոութբուքը, հայտնաբերվել է սպանված սեփական տանը: Այս մասին գրել է «The Sun» հրատարակությունը: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:

53-ամյա Քրիստոֆեր Ստենտոն Ջորջիայի մարմինը գտել է նրա կինը Ալֆարետա քաղաքում գտնվող իրենց տան նկուղում: Նա անմիջապես զանգահարել է ոստիկանություն և ասել, որ «շատ արյուն» է տեսնում:

Տղամարդու մահվան պատճառը դեռ չի հաստատվել, ոստիկանները զբաղվում են կատարվածի հետաքննությամբ: Նշված է, որ Քրիստոֆերի տանը երկու կիսաավտոմատ հրացան է հայտնաբերվել: Հարևանները մահացածին բնութագրել են որպես բարի և հարգալից մարդու:

Հրատարակությունը շեշտել է, որ հունվարի 5-ին մահացածին մեղադրանք էր առաջադրվել: Նրան առավելագույն պատիժ էր սպառնում՝ 180 օրվա ազատազրկում և/կամ տուգանք հազար դոլարի չափով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը