Ալեն Սիմոնյանի լեղապարկն են հեռացրել. նա 2-3 օրից աշխատանքի կվերադառնա

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի ընկերներ, շնորհակալ եմ զանգերի և նամակների համար: Իմ առողջական վիճակն արդեն նորմալ է, վիրահատությամբ հեռացվել է լեղապարկս, երկու-երեք օրից կվերադառնամ «շարք»:

Առողջություն բոլորին»: