«Բարսելոնայի» նախկին խաղացողը գլխավորեց «Ալավեսը»

Իսպանական «Ալավեսի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Աբելարդո Ֆերնանդեսը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա փոխարինել է Պաբլո Մաչինին։

50-ամյա Աբելարդո Ֆերնանդեսի հետ «Ալավեսը» կնքել է կես տարվա պայմանագիր։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ֆերնանդեսը հանդես է եկել «Ալավեսում», «Բարսելոնայում», Իսպանիայի հավաքականում։ Նա «Ալավեսի» մարզիչ է եղել նաեւ 2017-2019 թվականներին։ Նախորդ ակումբը եղել է «Էսպանյոլը»։

Իսպանիայի ընթացիկ առաջնության 18 տուրից հետո «Ալավեսը» 16 միավորով 16-րդ տեղում է։