«Ռեալի» 2 խաղացող վնասվածք է ստացել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչից առաջ

Ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի մրցաշարում Մադրիդի «Ռեալը» հունվարի 13-ին կիսաեզրափակիչում կմրցի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը այս խաղից առաջ զրկվել է հիմնական կազմի երկու խաղացողից՝ սերբ հարձակվող Լուկա Յովիչից եւ իսպանացի պաշտպան Դանի Կարվախալից, հաղորդում է Marca-ն։

Յովիչը վնասվածքը ստացել էր «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության հանդիպումից առաջ անցկացրած նախավարժանքի ժամանակ եւ դեռ չի ապաքինվել։ Կարվախալը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Երկու ֆուտբոլիստներն էլ մեկնել են Անդալուսիա, քանի որ եզրափակիչ դուրս գալու դեպքում, նրանց մասնակցությունը հավանական է։

«Ռեալ» — «Աթլետիկ» հանդիպումը տեղի կունենա Մալագայում։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 14-ին Կորդոբայում կվիճարկեն «Ռեալ Սոսիեդադն» ու «Բարսելոնան»։ Եզրափակիչը հունվարի 17-ին է։