Մեզ համար առաջնայինը ռազմագերիների ու անհետ կորածների վերադարձն է. Փաշինյանը` Պուտինին

Մեր հարաբերությունները դաշնակցային են, գործընկերներ ենք եղել, կանք և կլինենք: ԼՂ ապագայի մասին պայմանավորվածություն ունենք. հուսանք` կկարգավորվեն նաև հումանիտար խնդիրները: Հարցի կարգավորման շրջանակներում կկայացվեն այնպիսի որոշումներ, որոնք օգուտ կբերեն հայ ժողովրդին ու ՀՀ-ին: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ի պատասխան Պուտինի հայտարարությունների` Փաշինյանն ասել է` «Գոնե ինչ-որ արդյունք ունենք, սակայն մեզ համար առաջնայինը ռազմագերիների ու անհետ կորածների վերադարձն է: Շնորհակալ եմ, որ աջակցում եք ռազմագերիների խնդրի լուծմանը»:

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ գլխավոր դաշնակիցը տարածաշրջանում:

Կիսվել