Փաշինյանի «դասակարգային ֆաշիզմը»

Սուրեն Սուրենյանց-ը գրել է

Ամենավատ երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը, ով երկու տարի առաջ վայելում էր հանրային մեծ վստահություն, այսքան արագ կորցնելու է կապն իրականության հետ։
Նրա յուրաքանչյուր նոր գրառումը ավելի ծիծաղելի ու խղճուկ վիճակում է դնում դրա հեղինակին՝ ապացուցելով, որ Նիկոլի համար ամենամեծ արժեքն իշխանությունն է։ Չնայած դա ակնհայտ էր դեռ այն ժամանակ, երբ նա ամբարտավան կեցվածքով մերժեց «իզմ»-երի գոյությունը։
Նիկոլը քաղաքական, գաղափարական առումով մերկ է եղել հենց սկզբից, պարզապես դա շատերի համար տեսանելի դարձավ պատերազմի օրերին ու դրա կապիտուլյացիոն ավարտից հետո։
Երեկ 2010-ի ինչ-որ օրենք էր գտել ու դա մատի փաթաթան դարձնելով՝ արդարացնում էր իր պարտությունը, իրականում՝ հարցուցեց մասնագետների անխնա քննադատությունն ու հեգնանքը։
Այսօր շարունակել է իր սնանկ տեսությունը «էլիտաների» թեմայով՝ այս անգամ հակադրելով չհակադրվող սուբյեկտները՝ էլիտան ու հասարակությանը։
Վստահ եմ, որ հասարակության կառուցվածքի մասին Փաշինյանի պատկերացումները շատ պրիմիտիվ են, հակառակ պարագայում նա «դասակարգային ֆաշիզմը» չէր դարձնի իր հիմնական կռվանը։