Կասկադյորական ավտովթար՝ Երևանում (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Խաչիկյանը իր վարած BMW X6 մակնիշի 06 XX 606 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Ավետիսյան փողոց խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերին ու հայտնվել հողաթմբի վրա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը: