Մինսկում ձերբակալություններ են սկսվել տարբեր շրջաններում ընթացող բողոքի ցույցերի մասնակիցների շրջանում (տեսանյութ)

Մինսկում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալություններ են իրականացնում կիրակնօրյա բողոքի ցույցի մասնակիցների շրջանում: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բելառուսական աղբյուրին:

Հաղորդվում է, որ ուժայինները մի քանի մարդկանց են ձերբակալել տարբեր փողոցներում: ՕՄՕՆ-ի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսներ են նկատվել բելառուսական մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Նրանք մարդկանց բերման են ենթարկում նաև բակերից, որտեղ փոքրաթիվ հավաքներ են կազմակերպվում:

Նշվում է, որ ցուցարարների՝ տասնյակից մինչև մի քանի հարյուրի հասնող շարասյուներ են երթ իրականացնում տարբեր թաղամասերի փողոցներում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info