ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքական հատուկ զրահատեխնիկան կուտակվում է Քարվաճառի շրջանում. WarGonzo

https://youtu.be/fOVxHlxnZ-U

 

WarGonzo ծրագրի հեղինակ Սեմյոն Պեգովը այսօր իր յութուբյան ալիքում տեղեկացրել է, որ Արցախի Քարվաճառի շրջանում թուրքական տեխնիկա է նկատվել:

«Շարունակում ենք հետևել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, առաջին հերթին այն ամենին, ինչ տեղի է ունենում Հադրութում: Արդեն ՀՀ ՊՆ-ի հաստատումով Հին Թաղերը անցել է ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո: Ինչ վերաբերում է Խծաբերդին, այս մասին տեղեկությունները ավելի հակասական են:

Որոշ աղբյուրներ նշում են, որ Ադրբեջանը ամբողջովին իր հսկողության տակ է վերցրել այս շրջանը, ըստ այլ աղբյուրների` այդ վերահսկողությունը մասնակի է:

Մեզ հայտնի է, որ ռուս խաղաղապահները ամենաքիչը երեկվանից ներկա են մարտական գործողությունների վայրում, ակտիվ բանակցություններ են վարում, պահում են Խծաբերդի մատույցները, որպեսզի ադրբեջանցիները հնարավորություն չունենան բախվելու Արցախի պաշտպանության բանակի հետ: Բանակցությունների առարկան պարզ է. հրադադարի ռեժիմին հետևելու կոչ և վերադարձ այն դիրքերին, որոնք զբաղեցնում էին հակառակորդները նոյեմբերի 10-ի դրությամբ: Հայկական կողմը, հատկապես պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան վերջին օրերին զբաղեցրած գյուղերից»,-ասել է Պեգովը:

«Ադրբեջանական բանակը բավականին ագրեսիվ գործողություններ է իրականացնում, այդ թվում այն շրջաններում, որոնք անցել են իր վերահսկողության ներքո, և սա բնականաբար թուրք ռազմական մասնագետների մասնակցությամբ: Հադրությում մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին օրերին Հադրութի երկու գյուղերի ուղղությամբ կատարված գործողությանը մասնակցել էն թուրք հատուկջոկատայինները: Նրանց թիվը մոտ 250 է: Արդեն հայկական կողմի մեր աղբյուրները, որոնք մոտ են գտնվում Քարվաճառի շրջանին, տեղեկացբնում են, որ թուրքական հատուկ զրահատեխնիկան կուտակվում է Քարվաճառի շրջանում: Այսպիսով, սադրանքներ են հնարավոր ոչ միայն Արցախի հարավում, այլ նաև հյուսիսում»,-նշել է ռուս լրագրողը:
Մանրամասները՝ տեսանյութում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info