ՌԴ ԱԳ փոխնախարարը հրաժարվել է հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Ղևոնդյանի հետ. ՌՈւՍԱԿԱՆ ԱՂԲՅՈւՐՆԵՐ

ՀՀ արտգործնախարար Արա Ավյազյանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ անախորժ դեպք է գրանցվել. Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հրաժարվել է ներկա գտնվել հայկական կողմի հետ ծրագրված հանդիպումներից մեկին, քանի որ հանդիպմանը ներկա է եղել Հայաստանի նորանշանակ փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանը:

Վերջինս այդ պաշտոնում նշանակվել էր Մոսկվա մեկնելուց մի քանի օր առաջ։ Այս մասին հաղորդում են ռուսական աղբյուրները՝ հղում անելով ՌԴ դիվանագիտական շրջանակներին:

Պատճառն այն է, որ 2018թ. հեղափոխության ժամանակ Ղևոնդյանը թաքուն համագործակցել է Փաշինյանի շրջապատի հետ, օպերատիվ կերպով հաղորդել է նրան երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերի մասին կոնֆիդենցիալ տեղեկություններ։

Ավելի ուշ Փաշինյանը Ղևոնդյանին նշանակել է Բելառուսում ՀՀ դեսպան, սակայն վերջերս հետ են կանչել Մինսկից ու նշանակել փոխնախարար:

Մոսկվայում ունեցած հանդիպման ժամանակ Ղևոնդյանը պահանջել է, որպեսզի «անհրաժեշտ ազդեցություն գործադրվի ՀՀ կառավարությանը քննադատող ռուսական ԶԼՄ-ների և ՌԴ-ում բնակվող հայ խոշոր գործարարներին լռեցնելու համար»: Մինչդեռ Ղևոնդյանի բոլոր պահանջները մերժվել են:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info