ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․
«Փա՛ռք քեզ, մեր ՀԵՐՈՍ շրջանավարտ․․․
Հավատարիմ Հիպոկրատի երդմանն ու Հայրենիքին
Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ագրեսիայի ժամանակ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս նահատակվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Դավիթ Հակոբյանը»։