ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների վարկերը կզրոյացվեն

Այսօր կայանալիք խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Այդ նախագծի նպատակն է զրոյացնել պատերազմական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի կամ նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված վարկային պարտավորությունները, այդ թվում՝ նաև տոկոսները և տուգանքները:

Այդ չափով պետությունը կնվազեցնի բանկերի հարկային պարտավորությունները

Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: