Առաջին հարվածային ալիքին հակառակորդը միաժամանակ 1000-ից ավել թռչող սարք է կիրառել. Արծրուն Հովհաննիսյան

Իմ մոտավոր հաշվարկներով` առաջին հարվածային ալիքը, որի ժամանակ հակառակորդը հարվածներ է հասցրել միայն ԱԹՍ-ներով և մեծ հրթիռային միջոցներով, միաժամանակ օդում եղել է 1000-ից ավելի թռչող սարք, կրկնում եմ՝ միաժամանակ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ձեր նկարագրություններից հետո ես պիտի հարցնեմ, թե ո՞նց ենք մենք դիմանում»,- Հովհաննիսյանից հետաքրքրվեց Պետրոս Ղազարյանը:

Ի պատասխան ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Բա հենց խնդիրը սա է. զինվորական գործից հասկացող մասնագետները շատ լավ հասկանում են, որ մեր դիմադրությունը և շատ հաճախ տեղ-տեղ մեր հակահարձակումները դա զուտ դատարկ խոսքեր չեն, որ ես ասում եմ՝ հերոսություն է անում մեր բանակը: Դրանք դատարկ խոսքեր չեն. ռազմական գիտության գլուխգործոցներ են մեր բանակի կողմից իրականացվում»: