7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ

Ալյասկայի ափերի մոտ 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Լենտան:

Ստորգետնյա ցնցումների կենտրոնը գտնվել է Սենդ Փոյնթ քաղաքից մոտավորապես 107 կիլոմետր հեռավորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Չիգնիկում, Ունալաշկայում, Մանոկոտակում, Հարավային Նակնեկում և Քենայի թերակղզում։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ցունամիի առաջացման վտանգ կա, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: