Արցախի ՄԻՊ-ը կհանդիպի ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան գրել է.

«ՀՀ քաղհասարակության սիրելի՛ ներկայացուցիչներ,

Հոկտեմբերի 19-ին (երկուշաբթի), ժամը 16:00-ին Երևանում կկայանա իմ փակ հանդիպումը ՀՀ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ, ովքեր ցանկանում են Արցախին որևէ կերպ օգնել, հատկապես՝ իրենց միջազգային գործընկերների ու փորձառության միջոցով:

Հանդիպման ընթացքում ներկայացնելու եմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ իրականացված ոճրագործությունները և մեր հնարավոր անելիքները դրանք պատշաճորեն փաստագրելու և միջազգայնացնելու, ինչպես նաև միջազգային տարաբնույթ աջակցության հասնելու ուղղությամբ։

Հանդիպումը տեղի կունենա Երևանի Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում։ Տեղերը սահմանափակ են, գրանցվելու համար զանգահարեք՝ 095 939226, մեկ կազմակերպությունից ցանկալի է մեկ հոգի լինի:

Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ:

Հ․Գ․ Խնդրում եմ հանդիպմանը գալ դիմակներով»: