Հայաստանը շուտով կունենա նոր գերժամանակակից պրոթեզարան, որը կծառայի զինվորներին

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից, լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան, որը կծառայի զինվորներին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Անելու ենք ամեն ինչ մեր վիրավոր հերոսների համար,անելու ենք հնարավորն ու անհնարը: Նշեմ, որ այս պահին նաև սկսել ենք մասնագետների վերապատրաստումը։

Ծրագիրն իրականացվում է Հոլանդիայի մեր հայրենակից՝ Գարիկ Խաչատրյանի ջանքերով»,- գրել է Մուրադյանը:

ԵՊԲՀ ռեկտորը նաև հայտնել է, որ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալն արդեն ունի լավագույն ЭОП ռենտգեն ապարատը։