«Սիրուն հայուհի». Էմմին՝ գրավիչ կերպարում

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը վանդակավոր հագուստ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Էմմին արձակել է մազերն ու նվազագույն շպարով է։ Օգտարերերը գնահատել են կերպարն ու հաճոյախոսություններ արել. «Սիրուն հայուհի»։
Օրերս հրապարակված կադրերում երգչուհին շորտ էր կրում եւ սպիտակ շապիկ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ժամացույց, թեւնոցներ, արեւային ակնոց։ Էմմին հրապարակումը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել։ «Սիրուն»,- գրել էր Մայա Պողոսյանը։