Միհրան Հարությունյանը և Մակտինա Բեբիան բաժանվել են

Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ ըմբշամարտիկ, Ռիո 2016–ի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը և աբխազ երգչուհի, պարուհի Մակտինա Բեբիան ամուսնալուծվել են:
Ավելի վաղ զույգի մտերիմները հույս ունեին, որ սա, գուցե, ժամանակավոր բարդ էտապ է նրանց կյանքում, սակայն տևական ժամանակ է՝ զույգը բաժանված է և ընտանիքի վերականգնման քայլեր չեն անում:

Զույգը սոցցանցային էջերից ևս հեռացրել է լուսանկարները: Մակտինայի Ինստագրամի էջում նախկինում նշված էր, որ նա աշխատում է Միհրանի թիմում: Այժմ նա այդ նշումը և հեռացրել է իր էջից: