«Բարբի». Աննա Դովլաթյանն՝ առանց շպարի

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է գույնի կոշիկի հետ։ Աննան ոճային պայուսակ է ընտրել ու արձակել մազերը։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը շպարված չէ։ Ու թեեւ Աննա Դովլաթյանը լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել նրան. «Բարբի»։Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան կարճ շրջազգեստ էր կրում ու սպիտակ շապիկ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Լուսանկարը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Տիկնիկ», «ամենասիրուն»։