Տեսանյութ Արմավիրի մարզի 13 տներում առաջացած հրդեհից

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները պայքարում են Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակելի տներում առաջացած խոշոր հրդեհի տարածման դեմ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Արմեն Գրիգորյանն ու Տիգրան Պետրոսյանը: Ժամանել է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: