«Բնությունն անձամբ է որոշել, որ թուլությունը մեղք է». Անի Երանյանի լուսանկարը

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Նա նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Բնությունն ինքն է որոշել, որ թուլությունը մեղք է»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է Անին։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան. «Անկրկնելի»։

Օրերս հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում դերասանուհին կրում էր սպիտակ վերնաշապիկ, մուգ երանգի կոստյում, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից Անին գրել էր․ «Շուտով»։ «Յուրահատուկ ամեն կերպարում, գերազանց է», «Շատ ոճային է», «Չկա քո նմանը», «Ամենակարեւորը չկրկնվող կերպար միշտ տարբերվող ու տաղանդավոր», — գրել էին դերասանուհու հետեւորդներն ու երկրպագուները։