«Հարսանիքից 2 օր առաջ գտա իմ երազանքների հարսի զգեստը». Արուս Տիգրանյան

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ լրագրող, հաղորդավար Արուս Տիգրանյանը սեպտեմբերի 19-ին ամուսնացել է:

Արուսիկն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել հարսանիքի օրվանից և նշել, որ հարսի զգեստը գտել է հարսանիքից ընդամենը 2 օր առաջ, սակայն կարողացել է գտնել իր երազանքներ հարսի զգեստը:

Նշենք, որ Արուսիկն ու սիրելին՝ Հարութը, իրենց հարսանիքը կազմակերպել էին Ալավերդիում: Զույգը դեռ մեղրամսի չի մեկնել: Արուսիկն արդեն վերադարձել է աշխատանքային ռիթմին: