Հարբած տղամարդը ծեծի է ենթարկել ոստիկանին (տեսանյութ)

Հարբած վիճակում գտնվող մի ուղևոր Կրասնոյարսկի օդանավակայանի տերմինալի սրճարանում վիճաբանության արդյունքում հարձակվել է մեկ այլ ուղևորի վրա։ Օդանավակայանում հերթապահող ոստիկանը բաժանել է նրանց և ծեծկռտուք հրահրողին տարել հերթապահ մաս: Որոշ ժամանակ անց ձերբակալվածն ասել է, որ իրեն վատ է զգում։ Ոստիկանության աշխատակիցը նրան դուրս է տարել: Վերադառնալուն պես տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա և ծեծել նրան։ Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։