«Ամուսնանալը վախենալու բան չէ». Օլյա Հակոբյանը՝ սիրո, ամուսնության և առօրյայի մասին

Tert.am Life-ը բլից հարցազրույցների շարքում այս անգամ զրուցել է դերասանուհի Օլյա Հակոբյանի հետ` բացահայտելով նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին:

Արթնանալուց հետո առաջինը սուրճ եմ խմում:

Իմ իդեալական հանգստյան օրը բնության գրկում է կամ լողավազանում:

Ֆիլմը պետք է դիտել մենակ, որպեսզի քննարկում չլինի:

Երգը, որը կարող եմ անվերջ լսել Pink floyd խմբի «High Hopes» ստեղծագործությունն է:

Վերջին անգամ Google-ում փնտրել եմ «Մարվել»-ի ֆիլմերը, որպեսզի դիտեմ երեխաներիս հետ:

Առանց համացանցի կյանքն անհնար է դարձել:

Քչերը գիտեն, որ ես շատ էմոցիոնալ մարդ եմ:

Առաջին աշխատավարձս ստացել եմ 17 տարեկանում և հեռախոս եմ գնել:

Գաղտնի հոբբիս տան համար իրեր, գեղեցիկ արկղեր պատրաստելն է:

Ամենաթանկ իրը, որ գնել եմ` տեխնիկան է:

Մարդու մեջ ինձ կարող է գրավել անմիջականությունը:

Վանել`բամբասկոտությունը:

Զայրանում եմ, երբ ինձ փորձում են հիմարի տեղ դնել:

Կներեմ, որովհետև ամեն ինչ կարգին է, մարդիկ նաև սխալներ են գործում:

Եթե հնարավորություն ունենամ հետ անցյալ գնալու, չեմ ունենա:

Ինձ շատ է ծիծաղեցնում Միստր Բինը:

Երջանիկ լինելու համար պետք է լինել լիարժեք:

Առաջին անգամ սիրահարվել եմ դպրոցում, առաջին դասարանում:

Անպատասխան սեր ապրել եմ կրկին առաջին դասարանում:

Դիմացինի սիրուն արժանանալու համար պետք է այդ ուղղությամբ անդադար աշխատել:

Մինչև ամուսնանալը ոչինչ անել պետք չէ, քանի որ դա վախենալու ինչ-որ բան չէ, որ մարդիկ մտածեն` մինչև դա ինչ պետք է անեն:

Կամուսնանամ, չգիտեմ երբ: