Արտակարգ դեպք. ձկան խանութ են պայթեցրել

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակի թիվ 5 հասցեում գտնվող ձկան խանութում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաեւ փորձաքրեագատիական վարչության փորձաքրեագետները, այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետեւանքով վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաեւ խանութի ներսը՝ գույքի հետ միասին:

Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել խանութի տարածք նետված ձայնային նռնակի պայթյունից: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում: