ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ լրամշակվել են։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ Լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ, Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ՝ 1️․ ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում, 2️․յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ, 3․ յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը․ 4️․ Յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ, 5️․ Պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ, 6․ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են: 7․սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով։
Լրահոս
Պորտուգալացի մարզիչները կաշխատեն Նոայի ակադեմիայում
«Նոա» ֆուտբոլային ակումբը բացառիկ համագործակցություն է սկսել միջազգային պրոֆեսիոնալ մարզչական թիմի հետ, որոնք Հայաստան են ժամանել Պորտուգալիայից և կաշխատեն «Նոա» ակումբում ու ակադեմիայում։ Այս...
Ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 29-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի 2-րդ զանգված Մոլդովական 20-50 շենքերի...
Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ
Ավագ Ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց...
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում մարտի 29-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.
ԱՄՆ դոլարի առքի միջին արժեք է սահմանվել 390.72 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 397.05 դրամը:
Եվրոյի առքի միջին արժեք է սահմանվել...
Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան
Oratert.am-ը գրում է․
Հայաստանի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանը ներկայացնում է առաջիկա անելիքների տեսլականն ու պարզաբանում, թե ում հետ է պատրաստ համագործակցության`...
«Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը`...
Pressmedia.am-ը գրում է.
Վերջերս Մեդիահաբ լրատվամիջոցին տված հարցազրույցում ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը նշել է, որ 5 տարի գտնվելով Հայաստանից դուրս՝ Ռուսաստանում, ինքը կազմակերպել է...
«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին...
«Փաստ» օրաթերթը գրում է.
Զրույցի մեկնարկին Արենի մայրիկի հետ մտովի տեղափոխվում ենք որդու մանկություն: «Այնքան խելացի էր: Գնում էր մանկապարտեզ, բացի իր ոտանավորները, նաև մյուսներինն...
Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մինչ այս, մինչ այն՝ ընդամենը 2 ամսից կլրանա 6 տարին, ինչ Հայաստանում իշխանության ղեկին Փաշինյանն է: Դրանից առնվազն վերջին երեքուկես տարին,...
Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մենք վերադարձնում ենք, չենք զիջում»: Իշխանության հնչեցրած այս միտքը վերջին օրերին թերևս ամենաշատն է շրջանառվում, երբ անդրադառնում ենք Տավուշի չորս գյուղի...
«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հարկերի և տուրքերի դրույքաչափերի բարձրացումը նպատակ ունի բյուջեի հավել յալ մուտքեր ապահովել այն պարագայում, երբ իշխանություններն ասում էին, որ իրենք «փողի...